ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ (ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ)

Խմբագրում 20.10.2022

Սույն Օգտատիրոջ համաձայնագրում (հետայսու՝ Օգտատիրոջ համաձայնագիր) օգտագործվող բոլոր եզրույթներն ու սահմանումներն ամրագրված են սույն Օգտատիրոջ համաձայնագրում: Օգտատիրոջ համաձայնագրում չամրագրված բոլոր հասկացություններն ու եզրույթներն ունեն Գործընկերոջ կողմից հրապարակված Օգտատիրոջ համաձայնագրի Հավելվածում (հետայսու՝ Հավելված) սահմանված նշանակությունները:

Օգտատիրոջ համաձայնագիրը հրապարակային օֆերտա է (հետայսու՝ Օֆերտա), որին միանալու ժամկետը սահմանափակված չէ (գործում է անժամկետ):

Օգտատիրոջ համաձայնագրի ընդունումը Ռեսպոնդենտի կողմից կոնկլյուդենտ գործողությունների իրականացումն է, որն արտահայտվում է Կայքում Օգտահաշիվ ստեղծելով: Ստեղծելով Օգտահաշիվ ու միաժամանակ ընդունելով Օգտատիրոջ համաձայնագրի պայմաններն ու դրույթները՝ Ռեսպոնդենտն ընդունում է նաև Հավելվածի պայմաններն ու դրույթները, և համարվում է սույն Օգտատիրոջ համաձայնագրին և Հավելվածին միացած:

Ադմինիստրատորը, Գործընկերն ու Ռեսպոնդենտը ընդունում են և պարտավորվում պահպանել ինչպես Օգտատիրոջ համաձայնագրի, այնպես էլ Հավելվածի պայմանները; Հավելվածի դրույթները տարածվում են կողմերի իրավահարաբերությունների վրա, որոնք չեն կարգավորվում սույն Օգտագործողի համաձայնագրով և հակառակը:

Ընդունելով Օգտատիրոջ համաձայնագիրը՝ Ռեսպոնդենտն Ադմինիստրատորին իր համաձայանությունն է տալիս՝ մշակել իր անձնական տվյալները:

Սույն Օգտատիրոջ համաձայնագրի դրույթներից որևէ մեկի հետ անհամաձայնության դեպքում Ռեսպոնդենտն իրավասու չէ օգտվել Կայքի Ծառայություններից: Եթե Ռեսպոնդենտը շարունակում է օգտվել Կայքի Ծառայություններից փոփոխությունների հրապարակումից հետո, համարվում է, որ դրանով նա ընդունում է Օգտատիրոջ համաձայնագրի պայմանների փոփոխությունը ողջ ծավալով:

Ադմինիստրատորի, գործընկերջ և Ռեսպոնդենտի իրավահարաբերությունները Կայքը, այդ թվում Կայքի ծառայությունները օգտագործելիս, կարգավորվում են Օգտատիրոջ համաձայնագրով, Հավելվածով ու Գաղտնիության քաղաքականությամբ (հետայսու՝ Գաղտնիության քաղաքականություն).

1. ԵԶՐՈւՅԹՆԵՐ Ու ՍԱՀՄԱՆՈւՄՆԵՐ

Կայքի դոմենային անուն՝ – {domain_name}.
Ադմինիստրատոր – {adm_name}, {adm_data}. {adm_link}
Հետադարձ կապի Ձևաչափ՝ էլեկտրոնային փոստի հասցե. {support_mail}
Ռեսպոնդենտի երկիրը – {resp_country}.

2. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1. Ըստ սույն Օգտատիրոջ համաձայնագրի Ադմինիստրատորը Ռեսպոնդենտին հնարավորություն է տալիս օգտագործել Կայքի ծառայությունները պարզ (ոչ բացառիկ) արտոնագրի պայմաններով՝ Հարցումներին Ռեսպոնդենտի մասնակցության համար, իսկ Ռեսպոնդենտը պարտավորվում է Կայքի Ծառայություններից օգտվելիս պահպանել սույն Օգտատիրոջ համաձայնագրի ու Կայքում տեղադրված՝ Կայքի առանձին ծառայությունների օգտագործման կարգն ու պայմանները կարգավորող այլ փաստաթղթերի դրույթները:
2.2. Կայքի Ծառայությունները տրամադրվում են Ռեսպոնդենտին Գործընկերոջ ծրագրային ապահովման կիրառմամբ, ինչով էլ պայմանավորված՝ Կայքում Ռեսպոնդենտի գրանցման կարգը, Օգտահաշվի արգելափակումը, ինչպես նաև անմիջապես Ռեսպոնդենտի ու Գործընկերոջ միջև ծագած այլ փոխհարաբերություններ կարգավորվում են Հավելվածով:
2.3. Կայքի Ծառայությունները Ռեսպոնդենտին տրամադրվում են անվճար:
2.4. Կայքի Ծառայություններն օգտագործելու համար Ռեսպոնդենտը պիտւ ինքնուրույն ապահովի իր մուտքը Ինտերնետ համացանց, տեղադրի Կայքի վեբ-ինտերֆեյսի հետ աշխատանքի համար ծրագրային ապահովումն, ինչպես նաև՝ անցնի Կայքում Գրանցման գործընթացը:

3. ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ Ու ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ Ու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

3.1. Ռեսպոնդենտի իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են Հավելվածով:
3.2. Ադմինիստրատորն իրավասու է.
3.2.1. Ռեսպոնդենտին հնարավորություն տրամադրել՝ Հարցումների անցման համար օգտագործել Կայքի Ծառայությունները՝ Ռեսպոնդենտի կողմից սույն Օգտատիրոջ հավելվածի ներածականում սահմանված փաստաթղթերի պայմանները պահպանելու պայմանով;
3.2.2. Առանց ծանուցման ցանկացած ժամանակ համալրել, խմբագրել կամ որևէ այլ կերպ փոփոխություններ մտցնել սույն Օգտատիրոջ համաձայանգրի պայմաններում;
3.2.3. Սեփական հայեցողությամբ ցանկացած ժամանակ ավելացնել, չեղարկել կամ փոփոխել Կայքի Ծառայությունները;
3.2.4. Հարցումների մասնակցության համար հրավիրել Ռեսպոնդենտների;
3.2.5. Հարցումներին մասնակցության համար չհրավիրել/մերժել Ռեսպոնդենտներին, ովքեր չեն բավարարում Հարցման թիրախային աուդիտորիայի չափանիշներին կամ որևէ այլ պատճառներով, ընդ որում Ադմինիստրատորը պարտավոր չէ բացահայտել նման մերժումների պատճառները;
3.2.6. Եթե որևէ այլ բան ուղղակիորեն չի հետևում սույն Օգտատիրոջ համաձայնագրից՝ Հարցումների շրջանակներում Ռեսպոնդենտի պատասխանները ներառող ապաանձնավորված տեղեկությունը փոխանցել երրորդ անձանց;
3.2.7. Արգելափակել Ռեսպոնդենտի մուտքը Կայքի Ծառայություններին, լուծել սույն Օգտատիրոջ համաձայանգիրը Օգտատիրոջ համաձայանգրով, Հավելվածով, ինչպես նաև այլ հիմքերով Ռեսպոնդենտի կողմից պարտավորությունների խախտման դեպքում;
3.2.8. Տեխնիկական պատճառներով դադարեցնել Կայքի ու Կայքի Ծառայությունների աշխատանքը:
3.3. Ադմինիստրատորը պարտավորվում է:
3.3.1. Մշակել Ռեսպոնդենտի Անձնական տվյալները, պահպանել դրանց գաղտնիությունն ու ապահովել անվտանգությունը սույն Օգտատիրոջ համաձայնագրի, Հավելվածի և Գաղտնիության քաղաքականության պայմանների համաձայն:

4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ

4.1. Օգտատիրոջ համաձայնագրի սույն բաժնով, ինչպես նաև Գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են Ռեսպոնդենտի անձնական տվյալների հավաքագրման, մշակման ու փոխանցման պայմանները:
4.2. Ռեսպոնդենտի անձնական տվյալների մշակումն իրականացվում է Գաղտնիության քաղաքականությանը Ռեսպոնդենտի համաձայնության ու Կայքում գրանցվելիս իր անձնական տվյալների մշակման համաձայնության պայմանով:
4.3. Առանձին դեպքերում Հարցման Կայքում է կատարվում Անձնական տվյալների հավաքագրումն ու մշակումը: Այդ դեպքում Ռեսպոնդենտը ստորագրում է երրորդ անձի՝ Հարցման կազմակերպրի հետ առանձին համաձայնագիր, Ադմինիստրատորն ու Գործընկերը որևէ պատասխանատվություն չեն կրում Ռեսպոնդենտի՝ հարցման կազմակերպչի կողմից հավաքագրված Անձնական տվյալների մշակման համար: Ռեսպոնդենտն իրավասու է չմասնակցնել նման Հարցումներին:
4.4. Ռեսպոնդենտը համաձայում է Գաղտնիության քաղաքականության դրույթների հետ և այն ընդունում է ողջ ծավալով:
4.5. Անձնական տվյալների մշակման համաձայնությունը կարող է ցանկացած պահի հետ կանչվել Ռեսպոնդենտի կողմից՝ Օգտահաշիվը ջնջելու միջոցով: Ռեսպոնդենտի Անձնական տվյալների մշակման հետկանչի պահից սկսված Ռեսպոնդենտի մուտքը Կայքի ծառայություններին արգելափակվում է, սույն Օգտատիրոջ համաձայնագիրը համարվում լուծարված:

5. ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆԸ

5.1. Համաձայն Կիրառելի օրենսդրության՝ ըստ սույն Օգտատիրոջ համաձայնագրի Ռեսպոնդենտը պատասխանատվություն է կրում իր կողմից ընդունած պարտականությունների չկատարման կամ թերի կատարման համար:
5.2. Այն դեպքում, երբ երրորդ անձինք որևէ պահանջ են ներկայացնում Ադմինիստրատորին, Գործընկերոջը կամ նրանց հաճախորդներին՝ կապված Ռեսպոնդենտի կողմից Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների Մտավոր սեփականության խախտման հետ, կամ կապված Ռեսպոնդենտի տեղադրած՝ Ռեսպոնդենտի մտավոր սեփականություն հանդիսացող նյութերի հետ, Ռեսպոնդենտն ինքնուրույն է պատասխանատվություն կրում նման պահանջների դեպքում: Ադմինիստրատորին, Գործընկերոջը կամ նրանց հաճախորդներին պատասխանատվության ենթարկելու դեպքում վերջիններս իրավասու են Ռեսպոնդենտին ներկայացնել ռեգրեսային պահանջներ՝ իրենց ներկայացված պահանջների շրջանակում իրենց կրած վնասների բռնագանզման, փոխհատուցման համար:

6. ՀՐԱԺԱՐՈՒՄ

6.1. Ադմինիստրատորը Ռեսպոնդենտի առաջ պատասխանատվություն չի կրում Կայքի և (կամ) Կայքի Ծառայությունների օգտագործման արդյունքում կրած վնասների համար:
6.2. Ռեսպոնդենտը հասկանում ու համաձայնում է, որ .
6.2.1. Ռեսպոնդենտը Կայքն օգտագործում է՝ իր վրա վերցնելով անբարենպաստ հետևանքների պատասխանատվությունը: Կայքի Ծառայությունները ներկայացվում «ինչպես կան»;
6.2.2. Ադմինիստրատորը չի երաշխավորում, որ. Կայքի Ծառայություններն ու Կայքը կհամապատասխանեն Ռեսպոնդենտի պահանջներին; կտրամադրվեն անդադար, արագ, վստահելի ու անսխալ; Կայքի Ծառայությունների օգտագործմամբ ստացված արդյունքները ճշգրիտ ու վստայելի կլինեն; Կայքի Ծառայություններից օգտվելու արդյունքում ստացած որևէ պրոդուկտի, ծառայության, տեղեկության կամ այլի որակը կհամապատասխանօ Ռեսպոնդենտի ակնկալիքներին; ծրագրերում բոլոր սխալները կուղղվեն;
6.2.3. Կայքի Ծառայությունների միջոցով ստացված ցանկացած նյութ Ռեսպոնդենտն օգտագործում է բացառապես իր վրա վերցնելով անբարենպաստ հետևանքների պատասխանատվությունը: Ռեսպոնդենտը պատասխանատվություն է կրում ցանկացած վնասի համար, որը կարող է պատճառվել Ռեսպոնդենտի սարքավորմանը (համակարգչին, նոութբուքին կամ այլ սարքավորմանը) կամ Ռեսպոնդենտի տվյալներին՝ այդ նյութերի ներբեռնման արդյունքում:
6.3. Այն դեպքում, երբ Հարցումը կազմակերպվում է Ադմինիստրատորի հաճախորդի կողմից ու Ռեսպոնդենտը ենթադրում է, որ տվյալ Հարցումը կարող է վնաս պատճառել Ռեսպոնդենտին կամ Հարցոմը որևէ այլ պատճառով անընդունելի է Ռեսպոնդենտի համար, Ռեսպոնդենտը պետք է հրաժարվի նման Հարցման անցումից: Մասնակցելով Հարցմանը՝ Ռեսպոնդենտն ընդունում է բոլոր ռիսկերը, որոնք վերաբերում են նման Հարցմանը:

7. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՁԱՅԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆԸ

7.1. Ադմինիստրատորն իրավասու է միակողմանի փոփոխել սույն Օգտատիրոջ համաձայնագիրն ու դրա բոլոր անքակտելի մասերի պայմաններն առանց Ռեսպոնդենտի հետ համաձայնեցման՝ վերջինիս ծանուցելով Կայքում Օգտատիրոջ համաձայնագրի կամ փոփոխության ենթարկված նրա որևէ անքակտելի մասի նոր խմբագրությունը տեղադրելու միջոցով: Օգտատիրոջ համաձայնագրի և (կամ) նրա որևէ անքակտելի մասի նոր խմբագրումը ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակման պահից:
7.2. Սույն Օգտատիրոջ համաձայնագիրը համարվում է լուծարված Կայքի Ծառայություններին Ռեսպոնդենտի մուտքի արգելափակման պահից:

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈւՅԹՆԵՐ

8.1. Սույն Օգտատիրոջ համաձայնագրից բխող կամ Օգտատիրոջ համաձայնագրի հետ կապված ցանկացած վեճեր կամ պահանջներ Կողմերը կձգտեն լուծել պրետենզիոն կարգով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը ենթակա է դիտարկման Ադմինիստրատորի գտնվելու վայրի դատարանում:
8.2. Սույն Օգտատիրոջ համաձայնագիրը կրում է անհատույց բնույթ, հետևաբար՝ սպառողների իրավունքների պաշտպանության նորմերը չեն տարածվում սույն Օգտատիրոջ համաձայանգրի վրա: