Ռեֆերալ ծրագրին մասնակցելու կանոնները

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն Կանոնները կարգավորում են «Harts.Am» նախագծի (այսուհետ՝ «Ընկերություն» կամ «Նախագիծ») ռեֆերալ ծրագրին օգտատերերի մասնակցության կարգը։
1.2. Ռեֆերալ ծրագրի մասնակիցը պարտավորվում է օգտատերեր ներգրավել բացառապես օրինական, բարեխիղճ և սույն Կանոններով թույլատրված եղանակներով։
1.3. Ռեֆերալ ծրագրին մասնակցությունը նշանակում է սույն Կանոնների, ինչպես նաև Նախագծի այլ փաստաթղթերի լիակատար և անվերապահ ընդունում։
1.4. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել ծրագրի մասնակիցների կողմից սույն Կանոնների պահպանումը։

2. Եզրույթներ

2.1. Մոտիվացված տրաֆիկ՝ տրաֆիկ, որի դեպքում օգտատերերը գրանցումը, օգտահաշվի հաստատումը, հարցումներին մասնակցությունը կամ այլ գործողությունները կատարում են առավելապես վարձահատուցում, բոնուս կամ այլ օգուտ ստանալու նպատակով, այլ ոչ թե Նախագծի հանդեպ իրական հետաքրքրությունից դրդված։
2.2. Ոչ որակյալ (ֆրոդային) տրաֆիկ՝ տրաֆիկ, որը պարունակում է օգտատերերի արհեստական ներգրավման, ավտոմատացված ակտիվության, չարաշահումների, հարթակի սահմանափակումների շրջանցման կամ այլ գործողությունների նշաններ, որոնք Նախագծի համար իրական արժեք չեն ստեղծում։

3. Օգտատերերի ներգրավման թույլատրված եղանակները

3.1. Մասնակցին թույլատրվում է օգտատերեր ներգրավել՝ օգտագործելով.
սեփական վեբ-կայքերը,
կոնտեքստային գովազդը,
թարգեթավորված ու թիզերային գովազդը,
սոցիալական ցանցերը,
բջջային հավելվածները,
անձնական երաշխավորությունները,
առաջխաղացման այլ եղանակներ, որոնք նախապես համաձայնեցվել են Ընկերության հետ:
3.2. Ընկերության բրենդի, ապրանքային նշանների, դոմենային անունների, ֆիրմային ոճի և մտավոր սեփականության այլ օբյեկտների օգտագործումը թույլատրվում է բացառապես Ընկերության նախնական գրավոր համաձայնությամբ։

4. Սահմանափակումներ և արգելքներ

4.1. Մասնակցին արգելվում է օգտագործել օգտատերերի ներգրավման այնպիսի եղանակներ, որոնք.
խախտում են օրենսդրությունը,
օգտատերերին գցում են մոլորության մեջ,
ստեղծում են արհեստական, մոտիվացված կամ անբարեխիղճ տրաֆիկ,
խախտում են երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը,
Ընկերությանը կարող են հասցնել հեղինակության, ֆինանսական կամ այլ վնաս:
4.2. Մասնավորապես, արգելվում է.
օգտագործել սպամ, զանգվածային հաղորդագրություններ՝ առանց ստացողների համաձայնության, և առաջխաղացման այլ պարտադրողական եղանակներ,
օգտագործել pop-up, clickunder, doorway տրաֆիկ և նմանատիպ մեխանիկաներ,
օգտագործել adult տրաֆիկ և նյութեր տեղադրել մեծահասակների համար նախատեսված ռեսուրսներում,
օգտատերեր ներգրավել բուքսերի, առաջադրանքների բորսաների, միկրոառաջադրանքների ծառայությունների, մոտիվացված տրաֆիկի համակարգերի և նմանատիպ այլ հարթակների միջոցով,
տարածել անհավաստի, մոլորության մեջ գցող կամ չստուգված տեղեկատվություն Նախագծի մասին,
Նախագիծը ներկայացնել որպես երաշխավորված, արագ կամ կայուն եկամտի աղբյուր,
օգտատերերին խոստանալ երաշխավորված եկամուտ կամ ֆիքսված վարձահատուցում,
ստեղծել բազմակի հաշիվներ, արհեստական գրանցումներ կամ որևէ այլ կերպ փորձել պարգևատրում ստանալ անբարեխիղճ եղանակով,
օգտագործել վիրտուալ հեռախոսահամարներ, ժամանակավոր email-հասցեներ, նույնականացումը թաքցնելու միջոցներ, սարքերի փոփոխում կամ հարթակի կանոնների ու տեխնիկական սահմանափակումների շրջանցման այլ եղանակներ։

5. Տրաֆիկի որակի ստուգում

5.1. Ընկերությունն իրավասու է իրականացնել տրաֆիկի որակի և ծագման ստուգում՝ օգտագործելով ներքին հակաֆրոդային համակարգեր, վերլուծական գործիքներ և վերահսկողության այլ մեթոդներ։
5.2. Ընկերությունն ինքնուրույն է գնահատում տրաֆիկի որակն ու բարեխղճությունը՝ հիմնվելով ներքին չափանիշների, վիճակագրական տվյալների, ստուգման արդյունքների և Ընկերությանը հասանելի այլ տեղեկությունների վրա։
5.3. Ոչ որակյալ կամ ֆրոդային տրաֆիկի նշաններին կարող են դասվել.
օգտատերերի ավտոմատացված գրանցումը,
բոտերի կամ բոտաֆերմաների օգտագործումը,
կարճ ժամանակահատվածում զանգվածային գրանցումները,
գրանցումից հետո օգտատերերի ակտիվության բացակայությունը,
հետազոտություններին կամ հարցումներին օգտատերերի մասնակցության բացակայությունը,
բազմակի հաշիվների օգտագործման կամ հարթակի սահմանափակումների շրջանցման նշանները,
օգտատերերի արհեստական կամ անբարեխիղճ ներգրավման այլ նշաններ։
5.4. Ընկերությունը պարտավոր չէ մասնակիցներին բացահայտել տրաֆիկի ստուգման մեթոդները, որակի գնահատման ներքին չափանիշները, հակաֆրոդային համակարգերի ալգորիթմներն ու խախտումների հայտնաբերման հետ կապված այլ տեղեկություններ։
5.5. Ընկերության հարցմամբ մասնակիցը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել տրաֆիկի ներգրավման աղբյուրների և եղանակների մասին՝ ներառյալ գովազդային նյութերը, հղումները, գովազդային արշավների վիճակագրությունը և ստուգման համար անհրաժեշտ այլ տվյալներ։

6. Վարձահատուցում և վճարումների սահմանափակումներ

6.1.Ընկերությունն իրավունք ունի մերժել վարձահատուցման հաշվեգրումը, կասեցնել վճարումը, պահել կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղարկել վարձահատուցումը հետևյալ դեպքերում.
մասնակցի կողմից սույն Կանոնների խախտում,
ոչ որակյալ, մոտիվացված կամ ֆրոդային տրաֆիկի նշանների հայտնաբերում,
տրաֆիկի որակի լրացուցիչ ստուգման անցկացում:
6.2. նկերությունն իրավունք ունի մերժել վարձահատուցման վճարումը, եթե ներգրավված օգտատերերը.
չեն մասնակցում հետազոտություններին կամ հարցումներին,
օգտահաշիվներ են ստեղծում բացառապես բոնուսներ ստանալու նպատակով,
չեն համապատասխանում Նախագծի օգտատերերի պանելի որակի ներքին չափանիշներին։
6.3. Տրաֆիկի որակի գնահատման և պարգևատրման հաշվեգրման հարցերի վերաբերյալ Ընկերության որոշումները վերջնական են։
6.4. Ընկերությունը մասնակցին չի երաշխավորում տրաֆիկի որևէ ծավալի, եկամտի կամ վարձահատուցման ստացում ռեֆերալ ծրագրի շրջանակներում։

7. Ծրագրին մասնակցության սահմանափակում

7.1. Ընկերությունն իրավունք ունի առանց նախնական ծանուցման ժամանակավորապես սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցնել օգտատիրոջ մասնակցությունը ռեֆերալ ծրագրին հետևյալ դեպքերում.
սույն Կանոնների խախտում,
տրաֆիկի անբարեխիղճ ներգրավման նշանների հայտնաբերում,
հարթակի տեխնիկական կամ կազմակերպչական սահմանափակումները շրջանցելու փորձեր,
առաջխաղացման եղանակների վերաբերյալ բողոքների ստացում,
Ընկերությանը հեղինակության, ֆինանսական կամ այլ վնասի հասցնում:

8.Եզրափակիչ դրույթներ

8.1. Ընկերությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխել, լրացնել կամ թարմացնել սույն Կանոնները։ Կանոնների նոր խմբագրությունն ուժի մեջ է մտնում Նախագծի կայքում հրապարակվելու պահից, եթե Ընկերության կողմից այլ բան նախատեսված չէ։
8.2. Այն ամենում, ինչը կարգավորված չէ սույն Կանոններով, կողմերը ղեկավարվում են կիրառելի օրենսդրությամբ և Նախագծի այլ փաստաթղթերով։