Գաղտնիության Քաղաքականություն

Սույն Գաղտնիության Քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) մշակվել է {adm_name}, {adm_data} կողմից (այսուհետ՝ Օպերատոր) Կիրառելի օրենսդրության ու անձնական տվյալների մշակման ժամանակ ֆիզիկական անձանց պաշտպանության և նման տվյալների ազատ շրջանառության ապահովման, ինպես նաև 95/46/ԵՄ Դիրեկտիվի չեղարկման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի №2016/679 կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) համաձայն:

Քաղաքականությունը սահմանում է Կայքի Ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Ռեսպոնդենտներ) վերաբերյալ տեղեկատվության մշակման ու պաշտպանության կարգը։

1. Եզրույթներ և սահմանումներ

Անձնական տվյալներ՝ ցանկացած տեղեկատվություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերում է որոշակի կամ որոշված ֆիզիկական անձին (անձնական տվյալների սուբյեկտին):

Անձնական տվյալների սուբյեկտ՝ Ռեսպոնդենտը, որի ԱՆձնական տվյալները ենթակա են մշակման:

Օպերատոր՝ Կայքի Ադմինիստրատորը: Գործընկերը մշակում է Անձնական տվյալներն Ադմինիստրատորի անունից։ Կանոնակարգի կիրառման դեպքում Ադմինիստրատորը նաև վերահսկող է, իսկ Գործընկերը՝ պրոցեսսոր։

Անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն կամ դրանց ամբողջություն, որը կատարվում է անձնական տվյալների հետ՝ ներառյալ անձնական տվյալների հավաքագրումը, ձայնագրումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշգրտումը (թարմացումը, փոփոխությունը), վերհանումը, օգտագործումը, փոխանցումը, (տարածում, հասանելիության տրամադրում), ապանձնավորումը, արգելափակումը, ջնջումը, ոչնչացումը:

Կիրառելի օրենսդրություն՝ անձնական տվյալների ոլորտում Հայաստանի օրենսդրությունն ու միջազգային իրավունքի նորմերը, որոնց գործողության ներքո են գտնվում Օպերատորի ու Ռեսպոնդենտի միջև իրավահարաբերությունները։

Քաղաքականությամբ չսահմանված եզրույթներն ունեն այն նշանակությունը, որը սահմանված է Օգտագործողի համաձայնագրով, Օգտագործողի համաձայնագրի Լրացումով, ինչպես նաև Կիրառվող օրենսդրությամբ։

2. Անձնական տվյալների մշակման նպատակները

2.1. Օպերատորը Ռեսպոնդենտի Անձնական տվյալները մշակում է հետևյալ նպատակներով.

Ռեսպոնդենտի գրանցումը Կայքում. անուն, ազգանուն և հայրանուն; բնակության վայր; ծննդյան օր; սեռ; էլեկտրոնային փոստ; օգտահաշիվ սոցիալական ցանցերում;

Հարցումներում Ռեսպոնդենտի մասնակցության կազմակերպումը. սեռ; քաղաքացիություն; բնակության վայր; ծննդյան օր ու վայր; տեղեկություններ կրթության, որակավորման, մասնագիտացման մասին; տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին; անձնական այլ տվյալներ, որոնք բնութագրում են ընտանիքի կազմը, ունեցվածքը, Ռեսպոնդենտի հաճախորդային փորձն ու կյանքի տարբեր ոլորտներում նրա նախասիրությունները;

Ռեսպոնդենտի մասնակցությունը խրախուսական ծրագրերին, նրան խրախուսական միջոցների տրամադրումը. անուն, ազգանուն և հայրանուն; բնակության վայր; քաղաքացիություն; ծննդյան օր ու վայր; էլեկտրոնային փոստ; հեռախոսահամար; էլեկտրոնային դրամապանակի համար;

Կապը Ռեսպոնդենտի հետ (Կայքի Ծառայություններից օգտվելու վերաբերյալ ծանուցումների ու տեղեկատվության ուղարկում, Ռեսպոնդենտի կողմից հարցումների ու դիմումների մշակում): անուն, ազգանուն և հայրանուն; էլեկտրոնային փոստ; հեռախոսահամար;

Օգտատիրոջ համաձայնագրի խախտումների հայտնաբերում ու կանխարգելում, խարդախության կամ երրորդ կողմի իրավունքների խախտումների կասկածանքի հետաքննություն. անուն, ազգանուն և հայրանուն; բնակության վայր; ծննդյան օր ու վայր; սեռ; տեղեկություններ կրթության, որակավորման, մասնագիտացման մասին; տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին; էլեկտրոնային փոստ; հեռախոսահամար; էլեկտրոնային դրամապանակի համար;

Հարցման մեդիանյութերի դիտման ընթացքում Ռեսպոնդենտի հույզերի ու նրա ուշադրության բաշխման վերլուծություն. Ռեսպոնդենտի սարքավորման էկրանի ձայնագրություն, Ռեսպոնդենտի տեսապատկեր;

Օրենքով սահմանված պարտավորությունների կատարումը, ներառյալ պետական ​​մարմինների կամ այլ լիազորված անձանց հարցումներին արձագանքելը. անուն, ազգանուն և հայրանուն; բնակության վայր; ծննդյան օր ու վայր; սեռ; տեղեկություններ կրթության, որակավորման, մասնագիտացման մասին; տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին; էլեկտրոնային փոստ; հեռախոսահամար;

Կայքի այցելուի գործողությունների վերլուծություն ու Կայքի գործունեության ապահովում. «cookie» ֆայլերի տվյալներ; տեխնիկական տեղեկություն, որոնք ներառում են Ռեսպոնդենտի սարքավորումների ու ինտերնետ կապի վերաբերյալ տվյալներ; սարքավորման տեսակ, էկրանի լուծաչափ; օպերացիոն համակարգի տարբերակ; տեղադրված ծրագրային ապահովում; IP հասցե, MAC հասցե; անանուն ձևով տեղեկատվություն Ռեսպոնդենտի կողմից այցելված վեբ էջերի, Ռեսպոնդենտի կողմից իր սարքավորումներում հավելվածների ու համակարգչային ծրագրերի օգտագործման մասին; տվյալներ Ռեսպոնդենտի սարքավորումների գտնվելու վայրի մասին:

2.2. Օպերատորը չի իրականացնում Ռեսպոնդենտի առողջությանը, սեռական կյանքին և կողմնորոշմանը, կենսաչափական և գենետիկական տվյալներին, ինչպես նաև փիլիսոփայական և կրոնական համոզմունքներին վերաբերող Անձնական տվյալների մշակումը։

«Cookie» ֆայլերի տվյալներ

2.3.1. Կայքի Ծառայություններում կիրառվում է նույնականացման տեխնոլոգիա՝ հիմնված հատուկ «cookie» ֆայլերի օգտագործման վրա, որոնք կարող են պահպանվել Ռեսպոնդենտի այն սարքավորման մեջ, որն օգտագործվում է Կայքի Ծառայություններին մուտք գործելու համար, որոնք հետագայում օգտագործվելու են Ռեսպոնդենտի ավտոմատ նույնականացման, ինչպես նաև վիճակագրական տվյալների հավաքագրման նպատակով, մասնավորապես՝ Ռեսպոնդենտի կողմից Կայքի Ծառայությունների հաճախելիության մասին։

2.3.2. Եթե Ռեսպոնդենտը կարծում է, որ որևէ պատճառով «cookie» տեխնոլոգիայի օգտագործումն իր համար անընդունելի է, ապա նա իրավասու է արգելել cookie ֆայլերի պահպանումն այն սարքավորման մեջ, որը նա օգտագործում է Կայքի Ծառայություններին մուտք գործելու համար՝ համապատասխան կարգավորումներ կատարելով սարքավորման վրա (օրինակ՝ ինտերնետ բրաուզերի կարգավորումների մենյուում), ինչպես նաև կարող է ջնջել նախկինում ստացած նմանօրինակ ֆայլերը։ Միևնույն ժամանակ, Ռեսպոնդենտը գիտակցում և ընդունում է, որ այս տեխնոլոգիան կիրառող առանձին ծառայություններ կարող են անհասանելի դառնալ:

2.4. Կայքի Ծառայություններից օգտվելու ընթացքում համապատասխան web-էջում կարող են տեղակայված լինել երրորդ անձանց ինտերնետ-ռեսուրսների կոդեր (այցելությունների վիճակագրության հավաքագրման համակարգեր կամ գովազդային ցանցեր), ինչի արդյունքում այդ երրորդ անձինք կարող են ստանալ որոշ ապանձնավորված տվյալներ, ինչպես նաև հնարավորություն՝ նույնականացնել Ռեսպոնդենտին այլ ինտերնետ-ռեսուրսներում։

2.5. Ավտորիզացիայի Ծառայությունների միջոցոց Կայքում Ռեսպոնդենտի ավտորիզացման ընթացքում Անձնական տվյալների մի մասը Օպերատորը կարող է ստանալ երրորդ անձանց կողմից փոխանցված ձևով: Ավտորիզացիայի Ծառայությունների միջոցով Կայքում ավտորիզացիայի գործողություններ կատարելիս Ռեսպոնդենտն Օպերատորին իր ԱՆձնական տվյալների մշակման համաձայնությունն է տալիս, որն Օպերատորը նման ավտորիզացիայի արդյունքում ստացել է երրորդ անձից:

3. Անձնական տվյալների պահպանման ժամկետը

3.1. Օպերատորը Ռեսպոնդենտի Անձնական տվյալները պահում է մինչև Ռեսպոնդենտի Անձնական տվյալների մշակման նպատակներին հասնելը:

3.2. Օպերատորը դադարեցնում է Ռեսպոնդենտի Անձնական տվյալների մշակումն անկախ մշակման նպատակներին հասնելուց հետևյալ դեպքերում.

3.3. Օպերատորը դադարեցնում է Անձնական տվյալների մշակումը Քաղաքականության նախորդ կետի համաձայն՝ Անձնական տվյալների մշակման ժամկետի դադարեցման օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետում:

3.4. Մշակման ժամկետի ավարտից հետո Անձնական տվյալները հեռացվում կամ ապանձնավորվում են ու վիճակագրական նպատակներով պահվում Օպերատորի մոտ՝ առանց ժամկետի սահմանափակման:

4. Անձնական տվյալների մշակման հիմքերն ու պայմանները

4.1. Օպերատորն Անձնական տվյալների մշակումն իրականացնում է՝ հիմնվելով իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ Ռեսպոնդենտի համաձայնությանը։

Համաձայնությունն արտահայտվում է Կայքում Ռեսպոնդենտի գրանցման ժամանակ Կայքի ձևաթղթում անձնական տվյալների մշակման համաձայնության տեքստին կից չեք-բոքսում նշում անելով։

4.2. Անձնական տվյալների հավաքագրումն իրականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ու Կայքի տեխնիկական միջոցների կիրառմամբ, որի տվյալների բազան գտնվում է Կիրառելի օրենսդրության երկրի տարածքում։

4.3. Օպերատորը Ռեսպոնդենտի անձնական տվյալները մշակում է ավտոմատացման միջոցներով՝ անձնական տվյալների հետ կատարելով հետևյալ գործողությունները. հավաքագրում, ձայնագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխություն), վերհանում, օգտագործում, փոխանցում (տրամադրում, հասանելիություն), ապանձնավորում, արգելափակում, ջնջում, ոչնչացում։

4.4. Եթե Հարցումը կազմակերպված է Ադմինիստրատորի գործընկերների կամ հաճախորդների կողմից, նման Հարցման շրջանակներում անձնական տվյալների մշակումը կարգավորվում է առանձին գաղտնիության համաձայնագրով ու Անձնական տվյալների մշակման առանձին համաձայնությամբ։ Ռեսպոնդենտն ինքնուրույն է որոշում նման պայմանների ընդունման և Հարցմանը մասնակցության հարցը։ Նման Հարցման ընթացքում Ռեսպոնդենտի տրամադրած անձնական տվյալների մշակումը իրականացնում է տվյալ Հարցումը կազմակերպող անձը։

4.5. Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց.

4.5.1. Օպերատորը կարող է փոխանցել Անձնական տվյալները ապանձնականացված ձևով՝ բացառապես վիճակագրական (հետազոտական) նպատակներով, ինչպես նաև այս կամ այն Հարցմանը Ռեսպոնդենտի մասնակցությունը հաստատելու նպատակով։

5. Ռեսպոնդենտի իրավունքներն անձնական տվյալների մշակման ընթացքում

5.1. Ռեսպոնդենտներն իրավունք ունեն.

5.2. Իր Անձնական տվյալների մշակման վերաբերյալ բոլոր հարցերով Ռեսպոնդենտը կարող է դիմել Օպերատորին էլեկտրոնային փոստով՝ ուղարկելով նամակ հետևյալ հասցեին՝ {support_mail}: Դիմելիս անհրաժեշտ է նշել անունն ու հետադարձ կապի տվյալները։

5.3. Օպերատորը դիմումին կպատասխանի ոչ ուշ, քան դիմելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում

6. Անձնական տվյալների պաշտպանության միջոցները

6.1. Օպերատորն ապահովում է Անձնական տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը՝ ընդունելով իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ համաձայն Կիրառելի օրենսդրության պահանջներին։

6.2. Անձնական տվյալների արտահոսքի դեպքում Օպերատորը տեղեկացնում է հսկիչ մարմնին և Ռեսպոնդենտին՝ արտահոսքի վերաբերյալ իրազեկ լինելու պահից 72 ժամվա ընթացքում։

7. Քաղաքականության փոփոխություններ

7.1. Քաղաքականությունը կարող է փոփոխվել կամ համալրվել առանց նախնական ծանուցման, եթե օրենսդրության նոր պահանջներ ի հայտ գան, կամ էլ՝ ըստ Օպերատորի նախաձեռնության:

7.2. Քաղաքականության նոր խմբագրությունը գործում է Կայքում հրապարակման պահից:

7.3. Կայքի հետագա օգտագործումը հաստատում է Ռեսպոնդենտի համաձայնությունը Քաղաքականության նոր դրույթներին: