ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅՈւՆ՝

տրված Գործընկերոջը (հետայսու՝ Օպերատոր). {partner_name}

({partner_data})

Ընդունելով Օպերատորի կողմից Ինտերնետ համացանցում հրապարակված՝ Օգտատիրոջ համաձայնագրի Հավելվածը, Ռեսպոնդենտը ազատորեն, իր կամքի համաձայն և իր շահերից ելնելով իր համաձայնությունն է տալիս Օպերատորին՝ մշակելու (հավաքագրում, ձայնագրում, կառուցվածքավորում/համակարգավորում, կուտակում, պահպանում, պարզաբանում (թարմացում, փոփոխում, ձևափոխում), վերհանում, օգտագործում, փոխանցման միջոցով բացահայտում (տարածում, այլ տարբերակով տրամադրում, հասանելիություն), կարգավորում կամ համակցում, սահմանափակում, ապաանձնավորում, արգելափակում, հեռացում, ոչնչացում (ջնջում կամ քանդում)) հետևյալ անձնական տվյալները.

— րր մասին անձնական տվյալներ, որոնք Ռեսպոնդենտը տրամադրել է Կայքում Գրանցվելիս, ինչպես նաև Կայքի Ծառայությունների օգտագործման ընթացքում, մասնավորապես. Ազգանուն, անուն, հայրանուն, էլեկտրոնային փոստի հասցե, բջջային հեռախոսահամար, սեռ, ընտանեկան դրություն, ծննդյան ամսաթիվ, բնակության և (կամ) գտնվելու վայրի մասին տեղեկություններ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ցանցերի և վայրկենական հաղորդագրությունների ծառայությունների իդենտիֆիկատորներ, Ռեսպոնդենտի կողմից տրամադրված այլ տեղեկություններ;

— Ռեսպոնդենտի մասին տվյալները՝ հավաքագրված ու մշակված Կայքի Ծառայությունների ֆունկցիոնալի միջոցով՝ իր հաշվողական հզորությունների օգնությամբ, այդ թվում.

• տեխնիկական տեղեկատվություն՝ ներառող Ռեսպոնդենտի սարքավորումների ու ինտերնետ-կապի մասին տվյալները. սարքի տեսակը, էկրանի լուծաչափը, օպերացիոն համակարգի տարբերակը, տեղադրված ծրագրային ապահովումը, IP-հասցեն, MAC-հասցեն;

• տեղեկատվություն ապաանձնավորված ձևով. ա) տվյալներ Ռեսպոնդենտի կողմից այցելած վեբ-էջերի, որոնման հարցումների վերաբերյալ; բ) տվյալներ Ռեսպոնդենտի սարքավորումներում իր կողմից օգտագործվող հավելվածների ու համակարգչային ծրագրերի վերաբերյալ; գ) տվյալներ Ռեսպոնդենտի սարքավորումների տեղակայման (գեոլոկացիայի) ու դրանց տեղաշարժման վերաբերյալ; դ) տվյալներ Ռեսպոնդենտի սարքավորումների՝ տարբեր մեդիաների (հեռուստահաղորդումների, ռադիոհեռարձակման և այլն) աուդիո-շարքի հետ կապի վերաբերյալ;

— տվյալներ «cookie» ֆայլերի վերաբերյալ;

— արտաքին ռեսուրսներում Ռեսպոնդենտի վարքի մասին տեղեկատվություն երրորդ անձանցից:

Ռեսպոնդենտի Անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ նպատակներով.

— Հարցումների անցկացման ու Հարցումներում Ռեսպոնդենտի մասնակցության կազմակերպման համար;

Կայքի Ծառայությունների անձնավորման համար (Կայքի Ծառայությունների՝ կոնկրետ Ռեսպոնդենտին հարմարեցված կարգավորումը), որպեսզի Օպերատորը կարողանա առավել լավ կողմնորոշել Ռեսպոնդենտին՝ կոնկրետ Հարցումների ուղղությամբ;

Ռեսպոնդենտի Անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ նպատակներով.

— Հարցումների անցկացման ու Հարցումներում Ռեսպոնդենտի մասնակցության կազմակերպման համար;

— Կայքի Ծառայությունների անձնավորման համար (Կայքի Ծառայությունների՝ կոնկրետ Ռեսպոնդենտին հարմարեցված կարգավորումը), որպեսզի Օպերատորը կարողանա առավել լավ կողմնորոշել Ռեսպոնդենտին՝ կոնկրետ Հարցումների ուղղությամբ;

— Գործընկերոջ խթանողական՝ այդ թվում նաև բոնուսային, խրախուսական վճարումների ծրագրերին Ռեսպոնդենտի մասնակցության ապահովման համար;

— Ռեսպոնդենտի հետ կապի, այդ թվում նաև Կայքի Ծառայությունների օգտագործմանը վերաբերող ծանուցումների, հարցումների ու տեղեկատվության ուղարկման ճանապարհով, ինչպես նաև՝ Ռեսպոնդենտի հարցումների ու դիմումների մշակման համար;

— Կայքի Ծառայությունների որակի բարելավման, դրանց կիրառման հարմարավետության, Կայքի Ծառայությունների լրացուցիչ գործառնական հնարավորությունների մշակման, կողմնակի տեղեկատվական համակարգերի թեստավորման կամ փորձարկման համար;

— Ռեսպոնդենտի տրամադրած տեղեկատվության ստուգման համար;

— Օպերատորի վեբ-կայքերն այցելության վիճակագրությունը կազմելու համար;

— Օգտատիրոջ համաձայնագրի խախտումների բացահայտման ու կանխարգելման համար;

— երրորդ անձանց իրավունքների խախտման կամ ենթադրյալ խարդախությունը հետաքննելու համար;

— գործող օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարման՝ ներառյալ պետական ​​մարմինների կամ այլ լիազորված անձանց լիազորված հարցումներին պատշաճ կերպով պատասխանելու համար;

— Օպերատորի բիզնեսը երրորդ անձին վաճառելու, փոխանակման կամ փոխանցման հետ կապված:

Նշված գործողությունները կատարվում են ավտոմատիզացիայի միջոցների կիրառմամբ:

Վերոգրյալ նպատակների իրագործման համար Ռեսպոնդենտը նաև տալիս է իր համաձայնությունը՝ Օպերատորի կողմից իր Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելու՝ այդ թվում նաև Օպերատորի անունից Անձնական տվյալները մշակողներին, եթե փոխանցված Անձնական տվյալների գաղտնիության ապահովման վերաբերյալ կնքված համաձայնագիր կա Օպերատորի և նման երրորդ անձանց միջև:

Սույն համաձայնությունը տրվում է Ռեսպոնդենտի անձնական տվյալների մշակման վավերականության ժամկետով:

Սույն համաձայնությունը կարող է ետ կանչվել Ռեսպոնդենտի կողմից Օգտահաշիվը հեռացնելու միջոցով: Օպերատորը դադարեցում է Անձնական տվյալների մշակումը՝ բացառությամբ այն տվյալների, որոնք անհրաժեշտ են Կիրառելի օրենսդրության համաձայն մշակման համար, Ռեսպոնդենտի կողմից Օգտահաշիվը հեռացնելուց հետո 30 օրը չգերազանցող ժամկետում:

Սույն Համաձայնության մեջ օգտագործվող հասկացությունները Ինտերնետում Ադմինիստրատորի կողմից հրապարակված ու Ռեսպոնդենտի կողմից ընդունված՝ Օգտատիրոջ համաձայնագրում և դրա հավելվածներում սահմանված ու Օպերատորի կողմից Ինտերնետում հրապարակված և Ռեսպոնդենտի կողմից ընդունված նշանակությունն ունեն: