ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ (ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ)

Խմբագրում 20.10.2022

Սույն Օգտատիրոջ համաձայնագրի Հավելվածում (հետայսու՝ Հավելված) օգտագործվող բոլոր եզրույթներն ու սահմանումներն ամրագրված են սույն Հավելվածում: Հավելվածում չամրագրված եզրույթներն ու սահմանումներն ունեն Ադմինիստրատորի կողմից հրապարակված ու Ռեսպոնդենտի կողմից ընդունված Օգտատիրոջ համաձայնագրում (հետայսու՝ Օգտատիրոջ համաձայնագիր) սահմանված նշանակությունները:
Հավելվածը հրապարակային օֆերտա է (հետայսու՝ Օֆերտա), որին միանալու ժամկետը սահմանափակված չէ (գործում է անժամկետ): ՀավելվածըՕգտատիրոջ համաձայանգրի լրացում է, ինչը նշանակում է, որ Ադմինիստրատորը, Գործընկերն ու Ռեսպոնդենտն ընդունում են ու պարտավորվում պահպանել ինչպես Օգտատիրոջ համաձայնագրի, այնպես էլ սույն Հավելվածի պայմաններըՀավելվածող չկարգավորվող իրավահարաբերություններին կիրառվում են Օգտատիրոջ համաձայնագրի դրույթները և հակառակը: Օգտատիրոջ համաձայնագրի ու Հավելվածի միջև հակասությունների առկայության դեպքում գործում են Հավելվածի դրույթները:
Հավելվածի ընդունումը Ռեսպոնդենտի կողմից կոնկլյուդենտ գործողությունների իրականացումն է, որն արտահայտվում է Կայքում Օգտահաշիվ ստեղծելով: Ստեղծելով Օգտահաշիվ ու միաժամանակ ընդունելով Հավելվածի պայմաններն ու դրույթները՝ Ռեսպոնդենտն ընդունում է նաև Օգտատիրոջ համաձայնագրի պայմաններն ու դրույթները, և համարվում է սույն Հավելվածին ու Օգտատիրոջ համաձայնագրին միացած:
Ընդունելով Հավելվածը՝ Ռեսպոնդենտը Գործընկերոջն իր համաձայանությունն է տալիս՝ մշակել իր անձնական տվյալները:
Սույն Հավելվածի դրույթներից որևէ մեկի հետ անհամաձայնության դեպքում Ռեսպոնդենտն իրավասու չէ օգտվել Կայքի Ծառայություններից: Եթե Ռեսպոնդենտը շարունակում է օգտվել Կայքի Ծառայություններից փոփոխությունների հրապարակումից հետո, համարվում է, որ դրանով նա ընդունում է Օգտատիրոջ համաձայնագրի պայմանների փոփոխությունը ողջ ծավալով:

1. ԵԶՐՈւՅԹՆԵՐ Ու ՍԱՀՄԱՆՈւՄՆԵՐԿայք՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ծրագրերի ու տեղեկատվական համակարգում պահպանվող այլ տեղեկության համագումար, որի մուտքն ապահովվում է Ինտերնետ ցանցի միջոցով՝ Օգտատիրոջ համաձայնագրում նշված Կայքի Դոմենային անունով:
Կայքի Ծառայություններ՝ Կայքի ֆունկցիոնալությունը, գործիքներն ու ծառայությունները, որոնք տրամադրվում են Ռեսպոնդենտին՝ Հարցումների միջոցով սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտություններին Ռեսպոնդենտների մասնակցությունը կազմակերպելու համար:
Հարցման Կայք՝ Կայքը կամ կայքը, որը պատկանում է երրորդ անձնանց ու որի միջոցով անցկացվում է Հարցում:
Ադմինիստրատոր՝ Կայքի սեփականատերը:
Ռեսպոնդենտ՝ Կայքում Գրանցում անցած և Օգտատիրոջ համաձայնագրում նշված՝ Ռեսպոնդենտի Երկրի օրենսդրության համաձայն համապատասխան գործունակություն ունեցող ֆիզիկական անձ:
Եթե Օգտատիրոջ համաձայնագրով այլ բան նախատեսված չէ՝ Ռեսպոնդենտ չեն կարող դառնալ 12 տարեկանը չլրացած անձինք, ինչպես նաև Եվրոպական միության պետություններիքաղաքացիները, որոնց 16 տարին չի լրացել: Ռեսպոնդենտը հայտարարում ու երաշխավորում է, որ համապատասխանում է Օգտատիրոջ համաձայնագրի սույն կետին:
Գործընկեր՝ {partner_name} ({partner_data}), որը Հարցումներին Ռեսպոնդենտի մասնակցությունը թույլատրող ծրագրային ապահովման սեփականատերն է:
Հարցում՝ առաջնային տեղեկատվության հավաքագրման մեթոդ, որն արտահայտվում է տրված թեմայով Ռեսպոնդենտից տեղեկությունների առցանց հավաքի ու Ադմինիստրատորին, Գործընկերոջը և (կամ) նրանց հաճախորդներին փոխանցելու, կուտակելու, ընդհանրացնելու, ստացված տվյալները մշակելու, Հարցման արդյունքներից հետևություններ անելու մեջ: Հարցումը կարող է կազմակերպված լինել Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների կողմից:
Կայքում Գրանցում՝ Ռեսպոնդենտի գործողությունների համագումար՝ ուղղված Օգտահաշվի ստեղծմանը, ինչը նշանակում է լիարժեք համաձայնություն սույն Օգտատիրոջ համաձայնագրի ու սույն Օգտատիրոջ համաձայնագրի ներածականում նշված այլ փաստաթղթերի հետ:
Օգտահաշիվ՝ Ռեսպոնդենտի պայմանական նույնականացման տվյալների շարք, որի միջոցով Ռեսպոնդենտին հասանելի են Կայքի Ծառայությունները:
Անձնական կաբինետ՝ Կայքի փակ հատվածի մի մաս, որում տեղակայված է Ռեսպոնդենտի մասին տեղեկությունն ու ներկայացված են Կայքի Ծառայությունները:
Հետադարձ կապի Ձևաչափ՝ էլեկտրոնային փոստի հասցե, որը նշված է Օգտատիրոջ համաձայնագրում:
Մտավոր սեփականություն` ինտելեկտուալ գործունեության արգասիքներ ու դրանց հավասարեցված՝ իրավաբանական անձանց, ապրանքների, աշխատանքի, ծառայությունների ու ձեռնարկությունների անհատականացման միջոցներ, որոնց տրամադրվում է իրավական պաշտպանություն (ներառյալ Կայքը, Կայքի ծառայությունները, ծրագրային ապահովումը, տվյալների բազան, ֆիրմային անվանումները, ապրանքանշաններն ու սպասարկամն նշանները, գրաֆիկական պատկերները, լուսանկարները, տեսապրոդուկցիան, կոմերցիոն անվանումները ու մտավոր գործունեության այլ արգասիքները):
Ռեսպոնդենտի մտավոր սեփականություն՝ Կայքի ծառայությունների օգտագործմամբ կամ Կայքի Հարցումների միջոցով Ռեսպոնդենտի կողմից տրամադրված/տեղադրված մտավոր սեփականություն:
Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների մտավոր սեփականություն՝ Կայքի Ծառայություններից օգտվելիս կամ Կայքի հարցումների միջոցով Ռեսպոնդենտին ներկայացված մտավոր սեփականություն, որի իրավունքները պատկանում են Ադմինիստրատորին, Գործընկերոջը կամ նրանց հաճախորդներին:
Գաղտնի տեղեկատվություն՝ անկախ իրենց ներկայացման ձևից՝ տեղեկատվություն կամ տեղեկություններ.
— Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների մտավոր սեփականություն, որը Հարցումն անցնելիս ներկայացվում է Ռեսպոնդենտին (ներառյալ Հարցումների հարցերը, ապրանքների/ծառայությունների նկարագիրը և այլն);
— Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների գործունեությանը վերաբերող տեղեկություններ (ֆինանսական, տեխնիկական, արտադրական կամ այլ բնույթ կրող տեղեկություն, ցանկացած տեղեկություններ Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների կողմից օգտագործված կամ մշակված մեթոդների, տեխնոլոգիաների, գաղափարների, կոնցեպցիաների, գործիքների, ԷՀՄ ծրագրային բաղադրիչների մասին, Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների կազմակերչական ասպեկտների մասին տեղեկություններ, Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների տեղեկատվական համակարգերի, ծրագրային պրոդուկտների մասին տեղեկություններ)
— Ցանկացած տեղեկություն, որը երրորդ անձանց անհայտ լինելու պատճառով առկա կամ պոտենցիալ արժեք ունի ու որը Ռեսպոնդենտը ստացել է Կայքից, Կայքի Ծառայություններից, Կայքի հարցումներից օգտվելիս ու որը որևէ կապ ունի Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների հետ;
— Ադմինիստրատորի, Գործընկերոջ և (կամ) նրանց հաճախորդների կոմերցիոն գաղտնիք հանդիսացող տեղեկություն;
— Կիրառվող օրենսդրության համաձայն գաղտնի դասակարգված այլ տեղեկություն:
Կիրառելի օրենսդրություն՝ {law_country} բացառությամբ Օգտատիրոջ համաձայնագրով, Հավելվածով ու Գաղտնիության քաղաքականությամբ ուղղակի սահմանված դեպքերի:
Ավտորիզացիայի ծառայություններ՝ прикладной интерфейс сайта Google կայքի և նմանատիպ այլ ծառայությունների կիրառական ինտերֆեյսը, որն օգտագործվում է օգտատիրոջ ավտորիզացիայի ու աուտենտիֆիկացիայի, ինչպես նաև՝ Ռեսպոնդենտի գրանցման ժամանակ պրոֆիլային ինֆորմացիայի ավտոմատ լրացման համար:

2. ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՌԱՐԿԱՆ

2.1. Ըստ սույն Հավելվածի Գործընկերն իր համաձայնությունն է հայտնում պարզ (ոչ բացառիկ) արտոնագրի հիմքերով Ռեսպոնդենտին իրավունք տրամադրել՝ օգտագործելու ծրագրային ապահովումը Կայքի Ծառայություններին մուտք ունենալու համար (հետայսու՝ Ծրագրային ապահովում)՝ Հարցումներին Ռեսպոնդենտի մասնակցությունն ապահովելու համար, իսկ Ռեսպոնդենտը պարտավորվում է Կայքի Ծառայություններից օգտվելիս պահպանել սույն Հավելվածի ու Կայքում տեղադրված՝ Կայքի առանձին Ծառայությունների մատոիցման կարգն ու պայմանները կարգավորող այլ փաստաթղթերի դրույթները:
2.2. Կայքի Ծառայությունների օգտագորոծումը Ռեսպոնդենտի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:
2.3. Համաձայնելով դառնալ Ռեսպոնդենտ՝ ֆիզիկական անձը համաձայնում է հրավերներ ստանալ Հարցումներին մասնակցելու համար:

3. ԿԱՅՔԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈւՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3.1. Կայքի Ծառայությունները Ռեսպոնդենտին անվճար են տրամադրվում սոցիոլոգիական ու մարքեթինգային հետազոտություններին մասնակցելու համար
3.2. Հարցումների մասնակցության հրավերները Ռեսպոնդենտին կարող են ուղարկվել էլեկտրոնային փոտսի, SMS-հաղորդագրությունների, բջային հեռախոսին կատարված զանգերի, ինտերնետ-բրաուզերում push-ծանուցումների, սոցիալական ցանցերում ու արագ հաղորդագրությունների ծառայություններում անձնական հաղորդագրությունների, ինչպես նաև այլ տարբերակներով:
3.3. Կայքի ծառայությունների նկատմամբ Ռեսպոնդենտի հետաքրքրությունը պահպանելու, ինչպես նաև նոր Ռեսպոնդենտներ ներգրավելու ու գրանցված Ռեսպոնդենտների ակտիվությունը մեծացնելու նպատակով Ռեսպոնդենտներին կարող է առաջարկվել՝ մասնակցել Գործընկերոջ, ինչպես նաև Ադմինիստրատորի ու Գործընկերոջ հաճախորդների կողմից կազմակերպված բոնուսային ծրագրերին: Բոնուսները հաշվառվում ու օգտագործվում են Գործընկերոջ կամ Ադմինիստրատորի ու Գործընկերոջ հաճախորդների կողմից սահմանված համապատասխան ծրագրերի համաձայն: Ընդունելով սույն Հավելվածը՝ Ռեսպոնդենտը ընդունում է գործող բունսային ծրագիրը:

4. ԳՐԱՆՑՈւՄ ԿԱՅՔՈւՄ: ՕԳՏԱՀԱՇԻՎ

4.1. Կայքում գրանցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռեսպոնդենտը հաջորդաբար կատարում է հետևյալ գործողությունները.
4.1.1. Ռեսպոնդենտը լիովին ու անվերապահորեն ընդունում է Օգտատիրոջ համաձայնագիրը, սույն Հավելվածը, Գաղտնիության քաղաքականությունն, ինչպես նաև իր անձնական տվյալների մշակման համաձայնությունն է տալիս: Վերոնշյալ գործողությունները կատարվում ենք հետևայլ գործողությունների հաջորդական կատարման միջոցով
— Ծանոթացում Օգտատիրոջ համաձայնագրի, սույն Հավելվածի, Գաղտնիության քաղաքականության ընթացիկ հրատարակությունների պայմաններին, Կայքում անձնական տվյալների մշակման համաձայնության տեքստին;
— Համաձայնության հաստատում Օգտատիրոջ համաձայնագրի, սույն Հավելվածի, Գաղտնիության քաղաքականության ընթացիկ հրատարակությունների պայմաններին, Կայքում անձնական տվյալների մշակման համաձայնության տեքստին՝ Կայքում վերոնշյալ փաստաթղթերի ակտիվ հղումների կողքին գտնվող հատուկ դաշտում [ԳՐԱՆՑՎԵԼ] կոճակին սեղմելու միջոցով:
4.1.2. Նախորդ կետում նշված գործողությունների կատարումից հետո Ռեսպոնդենտն իրավասու է անցնել Գրանցման ընթացակարգը, որի արդյունքում ստեղծվում է Ռեսպոնդենտի եզակի Օգտահաշիվ՝ Կայքի Ծառայություններին մուտք գործելու համար: Գրանցման ընթացակարգն անցնելու համար օգտատերը պիտիլրացնի գրանցման ձևը:
4.1.3. Գրանցման ընթացքում Ռեսպոնդենտը սահմանում է լոգին (էլեկտրոնային փոստի հասցե) ու գաղտնաբար՝ իր Օգտահաշվին մուտք ունենալու համար: Ռեսպոնդենտն ինքնուրույն է պատասխանատվություն կրում իր լոգինի ու գաղտնաբառի հուսալիության և անվտանգության, ինչպես նաև այդ լոգինով ու գաղտնաբառով ավտորիզացիայից հետո Կայքում արված ամեն ինչի համար:
4.1.4. Կայքում գրանցումը կհամարվի ավարտված այն բանից հետո, երբ Ռեսպոնդենտը ձևի պարտադիր դաշտերում կոռեկտ կլրացնի տեղեկությունը:
4.2. Ռեսպոնդենտը կարող է գրանցվել նաև ավտորիզացիայի Ծառայություններից օգտվելու միջոցով:
4.3. Կայքի Ծառայություններից օգտվելու ընթացքում Ռեսպոնդենտն ինքնուրույն ու ինքնակամ է որոշում ընդոնում իր մասին տեղեկությունների տրամադրության հարցում (ներառյալ ավտորիզացիայի Ծառայություններից հասանելի):

5. ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ Ու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

5.1. Ռեսպոնդենտն իրավասում է.
5.1.1. Օգտատիրոջ համաձայնագրով ու սույն Հավելվածով սահմանված պայմաններով անվճար մասնակցել Հարցումներին;
5.1.2. Հարցումների մասնակցության կարգի ու պայմանների մասին տեղեկություն ստանալ;
5.1.3. Առանց պատճառների նշման հրաժարվել մասնակցել Հարցմանը;
5.1.4. Ինքնուրույն իրեն վերաբերող փոփոխություններ ու շտկումներ կատարել Ռեսպոնդենտի Օգտահաշվում պայմանով, որ նման փոփոպություններն ու շտկումները արդի ու հավաստի տեղեկություններ են պարունակում;
5.1.5. Հետադարձ կապի ձևաչափի կիրառման միջոցով բողոքել վարքագծի դեմ, որը Ռեսպոնդենտի կարծիքով խախտոի, է իր իրավունքները;
5.1.6. Ցանկացած պահի սեփական նախաձեռնությամբ հեռացնել իր Օգտահաշիվը՝ հետևելով Կայքի հրահանգներին.
5.2. Ռեսպոնդենտը պարտավորվում է.
5.2.1. Պահպանել Օգտատիրոջ համաձայնագրի ու սույն Հավելվածի պայմանները;
5.2.2. Կայքում Գրանցվելիս պահանջվող ճշգրիտ տվյալներ տրամադրել, նշել հստակ, լիարժեք ու իրար չհակասող տեղեկություն սեփական անձի մասին բոլոր այն հարցերով, որոնք առաջարկվում են գրանցման ձևում, պահպանել ներկայացված տեղեկությունը արդիական վիճակում;
5.2.3. Չստեղծել Օգտահաշիվ՝ Կիրառելի օրենսդրությամբ սահմանված տարիքին հասած չլինելու դեպքում;
5.2.4. Առկա Օգտահաշիվ ունենալու պարագայում Կայքում կրկնակի Գրանցում չանցնել;
5.2.5. Պատասխանատվություն կրել Օգտահաշիվ մուտք գործելու համար ստեղծված գաղտնաբառի հուսալիություն համար, այդ թվում նաև ավտորիզացիայի Ծառայությունների միջոցով գրանցման դեպքում, ապահովել գաղտնաբառի ավտանգությունը, այդ թվում նաև օգտագործվող սարքավորման մեջ հակավիրուսային ծրագրեր տեղադրելով: Չբացահայտել գաղտնաբառն ու որևէ այլ կերպ երրորդ անձնանց չտրամադրել Օգտահաշիվ մուտք գործելու հնարավորություն, ինչպես նաև չփոխանցել սեփական Օգտահաշիվը երրորդ անձանց;
5.2.6. Հարցումներն անցնելիս գործել բարեխիղճ, հարցերին տալ ինֆորմատիվ, բովանդակային, հաջորդական, միմյանց չհակասող, ինչպես նաև ամբողջական պատասխաններ: Անբովանդակ են համարվում Հարցման թեմային առնչություն չունեցող, ոչ նորմատիվ լեքսիկա պարունակող, թվերի, կետադրական նշանների ու տառերի շարք պարունակող պատասխանները, որոնք իմաստային ծանրաբեռնվածություն չունեն, հակասում են միմյանց կամ առողջ դատողությանը և այլն, ինչպես նաև դիտավորյալ կեղծ պատասխանները;
5.2.7. Անմիջապես տեղեկացնել Ռեսպոնդենտի Օգտահաշիվ ցանկացած չարտոնված (Ռեսպոնդենտի կողմից չթույլատրված) մուտքի և (կամ) Ռեսպոնդենտի տվյալների անվտանգության որևէ խախտման մասին՝ նամակ ուղարկելով Հետադարձ կապի ձևաչափով;
5.2.8. Կայքը չօգտագործել հետևյալի համար.
· Կիրառելի օրենսդրության նորմերի խախտման համար, այդ թվում նաև.
— երրորդ անձանց իրավունքների ու ցանկացած ձևով նրանց վնաս հասցնելու;
— ներկայանալու որպես այլ անձ կամ կազմակերպության և (կամ) համայնքի ներկայացուցիչ՝ առանց դրա համար բավականաչափ իրավունք ունենալու, ինչպես նաև որևէ սուբյեկտների կամ օբյեկտների բնութագրերի ու հատկությունների ապակողմնորոշելու
— այլ Ռեսպոնդենտների անձնական տվյալների հավաքագրում ու պահպանում;
· Կայք մուտք գործելը կամ Կայքից տվյալների հավաքագրումը ավտոմատացված միջոցներով;
· Առանց մուտքի թույլտվություն ունենալու մուտքի փորձերի;
· Կայքի հետ որևէ առնչություն չունեցող գովազդային, կոմերցիոն կամ քարոզչական բնույթ կրող նյութերի չարտոնված և (կամ) անսպասելի փոստային ցրման;
· այնպիսի գործողությունների կատարման, որոնք կարող են հանգեցնել Կայքի արտաքին տեսքի վատթարացմանը, անջատմանը, բնականոն աշխատանքի խաթարմանը կամ նրա չափազանց ծանրաբեռնմանը;
· նյութերի վերբեռնման, ուղարկման, փոխանցման կամ որևէ այլ տարբերակով հրապարակման՝ այդ թվում նաև հարցումներին մասնակցության ընթացքում Web-ձևերի միջոցով:
— վնասկար և (կամ) անօրինական. Կոպիտ, սպառնալից, բարոյականությանը վիրավորող, պոռնոգրաֆիկ, զրպարտող, ատելություն և (կամ) ռասայական, էթնիկական, սեռային, սոցիալական հողի վրա մարդկանց նկատմամբ խտրականություն քարոզող, երրորդ անձնանց մտավոր սեփականության իրավունքը խախտող;
— որոնք Ռեսպոնդենտն իրավասու չէ հասանելի դարձնել օրենքով կամ համաձայն ինչ-որ պայմանագրային հարաբերությունների;
— վերաբերող որևէ պատենտի, ապրանքանիշի, կոմերցիոն գաղտնիքի, քոփիրայթի կամ երրորդ անձի այլ մտավոր իրավունքի;
— հատուկ կերպով չթույլատրված գովազդային տեղեկության, սփամի, խարդախային կամ այլ նմանօրինակ սխեմանրի (օրինակ, «բուրգեր», «երջանկության նամակներ» և այլն.);
— վիրուսներ կամ համակարգչային այլ կոդեր պարունակող, ֆայլեր ու ծրագրեր՝ նախատեսված ցանկացած համակարգչային կամ հեռահաղորդակցության սարքավորման կամ ծրագրերի ֆունկցիոնալության խաթարման, ոչնչացման կամ սահմանափակման համար, ոչ արտոնված մուտքի համար, ինչպես նաև կոմերցիոն ծրագրային պրոդուկտների սերիական համարներ ու դրանց գեներացման համար ծրագրեր, լոգիններ, գաղտնաբառեր, վերոնշյալ տեղեկատվության ստացման համար հղումներ ու ինտերնետում վճարովի ռեսուրսներին չարտոնված մուտք ստանալու համար այլ միջոցներ:
5.2.9. չպատճենել ու չփոփոխել Ծրագրային ապահովումը, չստեղծել Ծրագրային ապահովումից բխող ծրագրեր, ծրագրային կոդ ստանալու համար չներխուժել Ծրագրային ապահովում;
5.2.10. Կայքի Ծառայությունների կամ Կայքի հասանելիության իրավունքը որևէ ձևով չվաճառել, չզիջել, չտալ վարձակալությամբ կամ չփոխանցել երրորդ անձանց;
5.2.11. Չտեղադրել կոնտեստային գովազդ՝ օգտագործելով իր ռեֆերալ հղումը Ինտերնետ ցանցի որևէ Ծառայությունում, որը կոնտեքստային հարցումներով գովազդի ցուցադրության ծառայություն է մատուցում, պայմանով, որ համապատասխան հարցումում կամ գովազդի տեքստում կամ վերնագրում առկա է բառ կամ արտահայտություն, որը շփոթեցնող կերպով նման է Կայքի անվանմանը: Բացի այդ, Ռեսպոնդենտը պարտավորվում է չկատարել email-ով, սոցիալական ցանցերում կամ մեսսենջերներում սփամ-ցրումներ, որոնք իր ռեֆերալ հղումն են պարունակում;
5.2.12. Օգտատիրոջ համաձայնագրի դրույթների համաձայն պահպանել հույժ գաղտնիությունը և երրորդ անձանց չտրամադրել գաղտնի տեղեկություն;
5.2.13. Ռեսպոնդենտի Երկրից դուրս գտնվելիս հարցումներ չանցնել;
5.2.14. Ռեսպոնդենտի Երկրից ալ երկիր մշտական բնակության մեկնելու դեպքում հրաժարվել Գործընկերոջ ու Ադմինիստրատորի հանդեպ որևէ պահանջներից ու հեռացնել սեփական Օգտահաշիվը:

6. ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐՆ Ու ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ

6.1. Գործընկերն իրավասու է.
6.1.1. Առանց ծանուցման ցանկացած ժամանակ համալրել, խմբագրել կամ որևէ այլ կերպ փոփոխություններ մտցնել սույն Հավելվածի պայմաններում;
6.1.2. Հարցումների մասնակցության համար հրավիրել Ռեսպոնդենտների;
6.1.3. Հարցումներին մասնակցության համար չհրավիրել/մերժել Ռեսպոնդենտներին, ովքեր չեն բավարարում Հարցման թիրախային աուդիտորիայի չափանիշներին կամ որևէ այլ պատճառներով, ընդ որում Գործընկերը պարտավոր չէ բացահայտել նման մերժումների պատճառները;
6.1.4. Եթե որևէ այլ բան ուղղակիորեն չի հետևում սույն Հավելվածից՝ Հարցումների շրջանակներում Ռեսպոնդենտի պատասխանները ներառող ապաանձնավորված տեղեկությունը փոխանցել երրորդ անձանց;
6.1.5. Արգելափակել Ռեսպոնդենտի մուտքը Կայքի Ծառայություններին, լուծել սույն Հավելվածը Ռեսպոնդենտի՝ սույն Հավելվածով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում;
6.1.6. Կատարել պրոֆիլակտիկ աշխատանքներ Կայքի ծրագրային-ապարատային համալիրում՝ Կայքի ու Կայքի Ծառայությունների ժամանակավորապես դադարով:
6.2. Գործընկերը պարտավորվում է.
6.2.1. Ռեսպոնդենտին անհատույց հասանելիություն տալ Կայքի Ծառայություններին՝ Հարցումներ անցնելու համար;
6.2.2. մշակել Ռեսպոնդենտի Անձնական տվյալները, պահպանել դրանց գաղտնիությունն ու ապահովել անվտանգությունը սույն Հավելվածի և Գաղտնիության քաղաքականության պայմանների համաձայն:

7. ԿԱՅՔԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈւՏՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՈւՄ

7.1. Կայքի ծառայություններին Ռեսպոնդենտի մուտքը արգելափակվում է հետևյալ դեպքերում.
7.1.1. Ռեսպոնդենտի կողմից Օգտահաշիվը հեռացնելու դեպքում;
7.1.2. Ռեսպոնդենտի կողմից անձնական տվյալների մշակման համաձայնության հետկանչի ժամանակ;
7.1.3. Ռեսպոնդենտի կարգավիճակի փոփոխության դեպքում՝ սույն Հավելվածում նշված պահանջներին համապատասխանության առումով;
7.1.4. Ռեսպոնդենտի՝ Հավելվածով սահմանված պարտականությունների խախտման փաստի բացահայտման դեպքում.
7.2. Ռեսպոնդենտի Օգտահաշիվը կարող է արգելափակվել, եթե Ռեսպոնդենտը չի օգտվում Կայքի Ծառայություններից ու չի մասնակցել Կայքի Ծառայություններով անցկացված ոչ մի Հարցմանը նախորդող 6 (վեց) ամիսների ընթացքում
7.3. Ռեսպոնդենտն ընդունում է, որ Ադմինիստրատորն ու Գործընկերն իր առաջ ոչ մի պատասխանատվություն չեն կրում Կայքի Ծառայությունների մուտքը արգելափակելու համար:
7.4. Կայքի Ծառայություններին Ռեսպոնդենտի մուտքի արգելափակման պահից սույն Հավելվածը համարվում է խզված:

8. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ8.1. Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների մտավոր սեփականությունը.
8.1.1. Ռեսպոնդենտն ընդունում ու համաձայնում է, որ Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների մտավոր սեփականությունը գտնվում է իրավական պաշտպանության ներքո:
8.1.2. Ռեսպոնդենտին անվճար պարզ (ոչ բացառիկ) արտոնագիր է տրամադրվում Կայքի, Կայքի ծառայությունների ու Ծրագրային ապահովման օգտագործման համար այն ծավալով, որն անհրաժեշտ է Հարցումներին Ռեսպոնդենտի մասնակցության համար:
8.1.3. Ռեսպոնդենտին չի տրվում որևէ այլ իրավունք Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների մտավոր սեփականության նկատմամբ, բացառությամբ սույն Հավելվածի նախորդ կետում նշված իրավունքների, այդ թվում նաև Ռեսպոնդենտին արգելվում է փոխանցել, օտարել, վաճառել, պատճենել, տարածել, փոփոխել կամ որևէ այլ կերպ տնօրինել Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդների մտավոր սեփականությունը:
8.2. Ռեսպոնդենտի մտավոր սեփականություն.:
8.2.1. Հարցման ընթացքում նյութեր տեղադրելով Ռեսպոնդենտը Ադմինիստրատորին, Գործընկերոջը և նրանց հաճախորդներին (ովքեր հանդիսանում են Հարցման կազմակերպիչներն ու պատվիրատուն) նշված նյութերի անվճար պարզ (ոչ բացառիկ) արտոնագիր է տրամադրում՝ առանց դրանց վավերականության ժամկետի, գործողության տարածքի սահմանափակման՝ օրենքով չարգելված ցանկացած ձևով այդ նյութերն օգտագործելու իրավունքով, այդ թվում նաև հրապարակային վերարտադրման, ցուցադրման, պատճենման, թվային մշակման, փոփոխության կամ ձևափոխման, ինչպես նաև վերոնշյալ իրավունքները ցանկացած երրորդ անձի փոխանցման իրավունքով (սուբլիցենզիայի տրամադրում), այդ թվում նաև միջսահմանային փոխանցման:
8.2.2. Կայքում և Հարցումների Կայքում նյութեր տեղադրելով՝ Ռեսպոնդենտը երաշխավորում է, որ .
— Հանդիսանում է տեղադրված նյութերի օրինական սեփականատերն, ու հրապարակելով նյութերը Ռեսպոնդենտը չի խախտում երրորդ անձնանց իրավունքները կամ գործող համաձայնագրերի պայմանները;
— Ռեսպոնդենտը կապված չէ նյութերի վերաբերյալ որևէ պարտավորությամբ, այդ թվում նաև գաղտնիության պահպանման:

9. ԳԱՂՏՆԻՈւԹՅՈւՆ9.1. Ռեսպոնդենտի կողմից կողմից Գաղտնի տեղեկատվության փոխանցումը երրորդ անձանց, ինչպես նաև Գաղտնի տեղեկատվության բացահայտումը և դրան ցանկացած այլ հասանելիությունը կարող է իրականացվել միայն Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ նրանց հաճախորդի, ով Հարցման պատվիրատուն է, որի շրջանակներում բացահայտվել է Գաղտնի տեղեկատվությունը, գրավոր թույլտվությամբ:
9.2. Ռեսպոնդենտը կձեռնարկի բոլոր միջոցները Գաղտնի տեղեկատվությունը պահպանելու համար:
9.3. Գաղտնի տեղեկատվության բացահայտման համար Ռեսպոնդենտը Կիրառելի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունն է կրում:

10. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ10.1. Գործընկերոջ կողմից Ռեսպոնտենտի անձնական տվյալների մշակումը ենթակա է Գաղտնիության քաղաքականության դրույթներին, ինչպես նաև Օգտատիրոջ համաձայանգրի դրույթներին:

11. ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆԸ11.1. Համաձայն Կիրառելի օրենսդրության՝ ըստ սույն Հավելվածի Ռեսպոնդենտը պատասխանատվություն է կրում իր կողմից ընդունած պարտականությունների չկատարման կամ թերի կատարման համար:
11.2. Ռեսպոնդենտը գիտակցում է, որ Հավելվածի պայմանների չկատարումը կարող է լրջագույն վնասբերի հանգեցնել Ադմինիստրատորի, Գործընկերոջ և (կամ) նրանց հաճախորդների համար: Դրանով պայմանավորված՝ Ադմինիստրատորը, Գործընկերը, հաճախորդը իրավասու են Ռեսպոնդենտից պահանջել վերջինիս կողմից իրենց պատճառած վնասների փոխհատուցում

12. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈւՄ12.1. Գործընկերը պատասխանատվություն չի կրում Ռեսպոնդենտի առաջ այն վնասների համար, որոնք առաջացել են Կայքից և (կամ) Կայքի Ծառայություններից օգտվելու հետևանքով, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում Ռեսպոնդենտի ու երրորդ անձնանց միջև որևէ պայմանագրերի համար:
12.2. Ռեսպոնդենտն ընդունում է, որ Գործընկերն իր առաջ ոչ մի պատասպանատվություն չի կրում Կայքի Ծառայությունների արգելափակման համար:

13. ՀԱՎԵԼՎԱԾԻ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆԸ13.1. Գործընկերն իրավասու է միակողմանի փոփոխել սույն Հավելվածի ու դրա բոլոր անքակտելի մասերի պայմաններն առանց Ռեսպոնդենտի հետ համաձայնեցման՝ վերջինիս ծանուցելով Կայքում Հավելվածի կամ փոփոխության ենթարկված նրա որևէ անքակտելի մասի նոր խմբագրությունը տեղադրելու միջոցով: Հավելվածի և (կամ) նրա որևէ անքակտելի մասի նոր խմբագրումը ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակման պահից:

14. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈւՅԹՆԵՐ14.1. Սույն Հավելվածից բխող կամ Հավելվածի հետ կապված ցանկացած վեճեր կամ պահանջներ Կողմերը կձգտեն լուծել պրետենզիոն կարգով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը ենթակա է դիտարկման Գործընկերոջ գտնվելու վայրի դատարանում:
14.2. Սույն Հավելվածը կրում է անհատույց բնույթ, հետևաբար՝ սպառողների իրավունքների պաշտպանության նորմերը չեն տարածվում սույն Հավելվածի վրա: