ԲՈՆՈւՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ)

Խմբագրում 20.10.2022

Սույն Բոնուսային ծրագիրը (հետայսու՝ Բոնուսային ծրագիր) հրապարակային օֆերտա է (հետայսու՝ Օֆերտա), որին միանալու ժամկետը սահմանափակված չէ (գործում է անժամկետ).

Բոնուսային ծրագրի ընդունումը Ռեսպոնդենտի կողմից Օգտատիրոջ համաձայնագրի (հրապարակային օֆերտայի) Հավելվածի ընդունումն է, որը հրապարակվել է Գործընկերոջ կողմից և ընդունվել Ռեսպոնդենտի կողմից ու տեղադրվել համացանցում՝ (Հետայսու՝ Հավելված):

Բոնուսային ծրագրում հիշատակվող ու նրանում չամրագրված բոլոր հասկացություններն ունեն Ադմինիստրատորի կողմից հրապարակված ու Ռեսպոնդենտի կողմից ընդունված Օգտատիրոջ համաձայնագրում (հետայսու՝ Օգտատիրոջ համաձայնագիր) և Հավելվածում սահմանված նշանակությունները:

1. ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

1.1. Սույն Բոնուսային ծրագիրն ուղղված է պահպանելու ներկա ու ներգրավելու նոր Ռեսպոնդետների՝ Ադմինիստրատորի, Գործընկերոջ կամ Ադմինիստրատորի/Գործընկերոջ հաճախորդների կողմից կազմակերպված Հարցումներն անցնելու համար, ու իրենից ներկայացնում է իրադարձություններ, որոնց արդյունքում Ռեսպոնդենտը կուտակում է միավորներ և փոխանակում դրանք Խրախուսումների հետ:

1.2. Բոնուսային ծրագրին մասնակցության փաստը նշանակում է, որ Ռեսպոնդենտը միացել է Բոնուսային ծրագրին, ծանոթացել է Բոնուսային ծրագրի պայմաններին ու ամբողջությամբ համաձայն է դրանց հետ:

1.3. Լրացուցիչ եզրույթներ և սահմանումներ.

1.3.1. Խրախուսում՝ Ռեսպոնդենտի կամ Ռեսպոնդենտի կողմից նշված անձի բջջային կապի օպերատորի ծառայությունների ամբողջական կամ մասնակի վճարում՝ Բոնուսային ծրագրում Ռեսպոնդենտի կուտակած միավորների փոխանակմամբ: Ռեսպոնդենտի կողմից ստացվող Խրախուսում չի կարող փոխարինվել գումարային համարժեքով;

1.3.2. Բոնուսային քարտ՝ Ռեսպոնդենտի մասին տեղեկատվական տվյալների, նրան հաշվարկված Խրախուսումների, հաշվարկված մուտքագրումների, ելքագրած միավորների ու միավորային ընթացիկ հաշվեկշռի համագումար: Բոնուսային քարտը բացվում է Ռեսպոնդենտի անունով, ով ընդունել է Օգտատիրոջ համաձայանգիրը, Հավելվածն ու օգտագործում է Կայքը;

1.3.3. Միավորներ՝ Բոնուսային ծրագրին մասնակցության համար Ռեսպոնդենտին հաշվարկված բոնուսներ;

1.3.4. Միավորների նվազագույն քանակ՝ Միավորները Խրախուսման փոխարկելու համար Կայքում սահմանված միավորների նվազագույն քանակ;

1.4. Բոնուսային ծրագրի անցկացման ժամանակահատված. Կայքում սույն Բոնուսային ծրագրի հրապարակման պահից՝ անորոշ ժամկետով: Գործընկերն իրավասու է ցանկացած պահի չեղարկել կամ դադարեցնել Բոնուսային ծրագրի անցկացումը՝ Բոնուսային ծրագրի գործողության ավարտից ոչ ավելի ուշ, քանի մեկ աշխատանքային օր առաջ Կայքում համապատասխան հայտարարություն տեղադրելով Ռեսպոնդենտին ծանուցելու միջոցով:

2. ԲՈՆՈւՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2.1. Բոնուսային ծրագրին մասնակցելու համար անձը պիտի միանա Օգտատիրոջ համաձայնագրին, Հավելվածին ու սույն Բոնուսային ծրագրին:

2.2. Մասնակցություն Բոնուսային ծրագրին կամավոր է: Ընդունելով սույն Բոնուսային ծրագիրը՝ Ռեսպոնդենտն իր տեղեկացված ու կամավոր համաձայնությունն է տալիս մասնակցելու խթանող գովազդային, մարքեթինգային ու այլ միջոցառումների, որոնք ուղղված են Կայքի Ծառայությունների առաջխաղացմանը: Կայքի Ծառայությունների գործունեության մասին տեղեկությունը, տեղեկատվական, գովազդային կամ այլ հողարդագրություններն ուղարկվում են Ռեսպոնդենտին՝ գրանցման ժամանակ Ռեսպոնդենտի կողմից նշված էլեկտրոնային փոտսի հասցեին, հեռախոսահամարին՝ Հավելվածով սահմանված կարգով: Ռեսպոնդենտն իր Օգտահաշիվը ջնջելու միջոցով ցանկացած պահի կարող է հրաժարվել սույն կետում նշված տեղեկության ստացումից:

2.3. Ռեսպոնդենտը կարող է Միավորներ ստանալ միայն անձամբ անցած Հարցումների համար: Այլ պարագայում Ռեսպոնդենտի Օգտահաշիվը կարող է արգելափակվել:

2.4. Բունսային քարտին միավորները հաշվառվում են Կայքի Ծառայություններից ակտիվ օգտվելու համար, մասնավորապես.

2.4.1. Ռեսպոնդենտի կողմից հետևյալ Հարցումը հետևյալ պայմաններով անցնելու համար.

— Հարցումը ամբողջապես անցնելու պայմանով, իսկ այն դեպքում, երբ Հարցումն անցկացվում է Ադմինիստրատորի/գործընկերոջ գործընկերոջ /հաճախորդի ռեսուրսում՝ Հարցումը ամբողջական և կոռեկտ անցած լինելու մասին Ադմինիստրատորի/գործընկերոջ գործընկերոջ /հաճախորդի կողմից հաստատման դեպքում (Ադմինիստրատորը/ Գործընկերը Միավորների հաշվառման համար պատասխանատվություն չեն կրում այն դեպքում, եթե Ռեսպոնդենտը որևէ պատճառով չի ավարտել Հարցումը);

— Միավորները հաշվառվում են մեկ անգամ՝ Հարցումն անցնելուց որոշ ժամանակ անց;

— Հաշվառման ենթակա Միավորների քանակը յուրաքանչյուր առանձին դեպքի համար սահմանվում է առանձին ու հայտարարվում կամ Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում, կամ Ռեսպոնդենտին ուղարկված Հարցման հրավերում, կամ այլ տարբերակներով: Հաշվառված բոնուսային միավորների քանակը արտացոլվում է Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում՝ Բոնուսային քարտում;

— Ռեսպոնդենտն ընդունում ու համաձայնում է այն բանին, որ Հարցումներն անցկացվում են որոշակի պրոֆիլի անձանց շրջանում, որը ձևավորվում է տարաբնույթ բնութագիրների հիման վրա (տարիք, սեռ, բնակության աշխարհագրություն, սոցիալ-ընտանեկան կարգավիճակ, որոշակի մթերքի, ծառայության օգտագործում և այլն): Սրանով պայմանավորված՝ պահանջվող պրոֆիլին չհամապատասխանող Ռեսպոնդենտի մասնակցությունը կարող է սահմանափակվել՝ չնայած Ռեսպոնեդենտին նման Հարցման անցկացման մասին ուղարկված տեղեկատվական հաղորդագրության: Միավորները տվյալ դեպքում չեն հաշվարկվում;

— Ռեսպոնդենտին չի երաշխավորվում անցկացման համար հասանելի Հարցումների առկայություն:

2.4.2. Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում տեղեկության լրացման համար՝ հետևյալ պայմաններով.

— Ռեսպոնդենտի Պրոֆիլային տեղեկություն լրացնելիս;

— Միավորները հաշվառվում են տեղեկությունը լրացնելու որոշ ժամանակ անց՝ մեկ անգամ;

— Հաշվարկվող Միավորների քանակը սահմանվում է ու արտապատկերվում Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում՝ Բոնուսային քարտին:

2.4.3. Ադմինիստրատորի, Գործընկերոջ, Ադմինիստրատորի/Գործընկերոջ հաճախորդների կազմակերպած ծրագրերում Ռեսպոնդենտի մասնակցության համար՝ հետևյալ պայմաններով;

— Ռեսպոնդենտի կողմից ծրագրի մասնակցության պայմանների պահպանման և Ռեսպոնդենտի՝ նշված ծրագրերի մասնակիցների հանդեպ պահանջների բավարարման;

— Միավորները հաշվառվում են մեկ անգամ՝ ծրագրում Ռեսպոնդենտի մասնակցության ավարտից որոշ ժամանակ անց;

— Հաշվառմանը ենթակա Միավորների քանակը սահմանվում է ծրագրերում ու հայտարարվում կամ Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում, կամ Ռեսպոնդենտին ուղարկված Հարցման հրավերում, կամ այլ տարբերակներով:

— Հաշվառված բոնուսային միավորների քանակը արտացոլվում է Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում՝ Բոնուսային քարտում;

2.4.4. Հարցումներին մասնակցելու համար Ռեսպոնդենտի կողմից երրորդ անձանց ներգրավման համար՝ հետևյալ պայմաններով.

— Կայքում Ռեսպոնդենտ չհանդիսացող երրորդ անձի գրանցվելիս ու առաջին Հարցումն անցնելիս, որի համար միավորներ են հաշվառվում;

— Միավորները հաշվառվում են մեկ անգամ՝ Կայքում երրորդ անձի գրանցումից որոշ ժամանակ անց;

— Յուրաքանչյուր ներգարվված անձի համար հավաքվելիք Միավորների քանակը հայտարարվում է Կայքում;

— Հաշվառված բոնուսային միավորների քանակը արտացոլվում է Ռեսպոնդենտի Անձնական կաբինետում՝ Բոնուսային քարտում:

2.5. Գործընկերն իրավասու է իր հայեցողության սահմանել Միավորների հաշվառման և/կամ չհաշվառման այս կամ այն հիմքերը (դեպքերը), ներառյալ՝ Ռեսպոնդենտների առանձին կատեգորիաների համար:

2.6. Գործընկերն իրավասու է չհաշվարկել Միավորներ, ինչպես նաև հանել հաշվառած Միավորները՝ Ռեսպոնդենտի կողմիվ Օգտատիրոջ համաձայնագրի, Հավելվածի և/կամ սույն Բոնուսային ծրագրի Կանոնների խախտման դեպքում:

2.7. Բոնուսային քարտին Միավորների հաշվառումից հետո Ռեսպոնդենտն իրավուքն է ստանում դրանք օգտագործել սույն Բոնուսային ծրագրով սահմանված կարգով:

3. ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ Ու ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈւՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ

3.1. Բոնուսային քարտին հաշվառված Միավորները գործում են Բոնուսային ծրագրի գործողության ողջ ժամանակահատվածում, բացառությամբ այն դեպքի, երբ Ռեսպոնդենտի մուտքը Կայքի Ծառայություններին արգելափակվում է ու միավորները զրոյացվում են:

3.2. Բոնուսային քարտը անհատական է յուրաքանչյուր Ռեսպոնդենտի համար: Բոնուսային քարտին հաշվառված միավորները չեն կարող փոխանցվել կամ որևէ այլ կերպով զիջել այլ Ռեսպոնդենտի:

4. ԽՐԱԽՈւՍՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1. Կուտակված Միավորները Խրախուսման հետ փոխանակելու համար Ռեսպոնդենտին անհրաժեշտ է կուտակել միավորների Նվազագույն քանակ (չելքագրած) ու վճարման հայտ ուղարկել:

4.2. Վճարման հայտ ուղարկելու դեպքում Բոնուսային քարտից կելքագրվի Միավորների համապատասխան քանակը: Գործընկերը կձգտի տրամադրել Խրախուսումը հայտը ներկայացնելուց հետո 14 (տասնչորդ) օրացուցային օրվա ընթացքում: Սակայն որոշ դեպքերում նշված ժամկետը կարող է ավելացվել: Ստացումից հետո Խրախուսումը ենթակա չէ վերադարձի ու Միավորների հետ փոխանակման:

4.3. Ռեսպոնդենտն ինքնուրույն է վճարում հարկերն ու տուրքերը, որոնց վճարման պարտավորությունն առաջանում է Ռեսպոնդենտի կողմից Խրախուսումը ստանալի՝ համաձայն Կիրառելի օրենսդրության, և ինքնուրույն է պատասխանատվություն կրում սույն պարտավորության պատշաճ կատարման համար:

5. ԲՈՆՈւՍ ԾՐԱԳՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ Ու ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈւ ԿԱՐԳՆ Ու ՁԵՎԸ

5.1. Բոնուսային ծրագրի անցկացման կանոններտ տեղադրվում են Կայքում:

5.2. Գործընկերն իրեն իրավունք է վերապահում գրավոր բանակցությունների կամ այլ շփումների մեջ չմտնել Ռեսպոնդենտի հետ՝ բացառությամբ սույն Բոնուսային ծրագրով նախատեսված դեպքերի:

5.3. Բոնուսային ծրագրի պայմանների վաղաժամկետ դադարեցման, կասեցման կամ փոփոխության դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում այդ մասին տեղեկատվությունը Ռեսպոնդենտներին կտրամադրվի տեղեկությունը Կայքում տեղադրելով:

5.4. Գործընկերը պատասխանատվություն չի կրում Ռեսպոնդենտին պատճառված որևէ վնասի համար՝ կապված Բոնուսային ծրագրին նրա մասնակցության հետ, խրախուսումների ստացման և դրանց օգտագործման, Ռեսպոնդենտի կողմից իր ոչ ճշգրիտ տվյալների տրամադրման ու փաստաթղթերի ձևակերպման սխալների, երրորդ անձանց մեղքով Ռեսպոնդենտին կամ նրա գույքին պատճառված վնասի, Ռեսպոնդենտի կողմից գործող ազգային և միջազգային օրենսդրության խախտումների և դրանից բխող հետևանքների, խրախուսումների հաշվառումով պայմանավորված՝ Ռեսպոնդենտի կողմից երրորդ անձանց պատճառած ցանկացած վնասի համար: