ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅՈւՆ՝

տրված Ադմինիստրատորին (հետայսու՝ Օպերատոր) {firm_name}

ՊՌԳՀ {registration_number}, հասցե. {address}

Ընդունելով Օպերատորի կողմից Ինտերնետ համացանցում {terms_link} հրապարակված՝ Օգտատիրոջ համաձայնագրի Հավելվածը, Ռեսպոնդենտը ազատորեն, իր կամքի համաձայն և իր շահերից ելնելով իր համաձայնությունն է տալիս Օպերատորին՝ մշակելու (հավաքագրում, ձայնագրում, կառուցվածքավորում/համակարգավորում, կուտակում, պահպանում,  պարզաբանում (թարմացում, փոփոխում, ձևափոխում), վերհանում, օգտագործում, փոխանցման միջոցով բացահայտում (տարածում, այլ տարբերակով տրամադրում, հասանելիություն), կարգավորում կամ համակցում, սահմանափակում, ապաանձնավորում, արգելափակում, հեռացում, ոչնչացում (ջնջում կամ քանդում)) հետևյալ անձնական տվյալները (հետայսու՝ Անձնական տվյալներ).

¾              րր մասին անձնական տվյալներ, որոնք Ռեսպոնդենտը տրամադրել է Կայքում Գրանցվելիս, ինչպես նաև Կայքի Ծառայությունների օգտագործման ընթացքում, մասնավորապես. Ազգանուն, անուն, հայրանուն, էլեկտրոնային փոստի հասցե, բջջային հեռախոսահամար, սեռ, ընտանեկան դրություն, ծննդյան ամսաթիվ, բնակության և (կամ) գտնվելու վայրի մասին տեղեկություններ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, սոցիալական ցանցերի և վայրկենական հաղորդագրությունների ծառայությունների իդենտիֆիկատորներ, Ռեսպոնդենտի կողմից տրամադրված այլ տեղեկություններ;

¾              Ռեսպոնդենտի մասին տվյալները՝ հավաքագրված ու մշակված Կայքի Ծառայությունների ֆունկցիոնալի միջոցով՝ իր հաշվողական հզորությունների օգնությամբ, այդ թվում.

  • տեխնիկական տեղեկատվություն՝ ներառող Ռեսպոնդենտի սարքավորումների ու ինտերնետ-կապի մասին տվյալները. սարքի տեսակը, էկրանի լուծաչափը, օպերացիոն համակարգի տարբերակը, տեղադրված ծրագրային ապահովումը, IP-հասցեն, MAC-հասցեն;
  • տեկատվություն ապաանձնավորված ձևով. ա) տվյալներ Ռեսպոնդենտի կողմից այցելած վեբ-էջերի, որոնման հարցումների վերաբերյալ; բ) տվյալներ Ռեսպոնդենտի սարքավորումներում իր կողմից օգտագործվող հավելվածների ու համակարգչային ծրագրերի վերաբերյալ; գ) տվյալներ Ռեսպոնդենտի սարքավորումների տեղակայման (գեոլոկացիայի) ու դրանց տեղաշարժման վերաբերյալ; դ) տվյալներ Ռեսպոնդենտի սարքավորումների՝ տարբեր մեդիաների (հեռուստահաղորդումների, ռադիոհեռարձակման և այլն) աուդիո-շարքի հետ կապի վերաբերյալ;

¾              տվյալներ «cookie»ֆայլերի վերաբերյալ;

¾              արտաքին ռեսուրսներում Ռեսպոնդենտի վարքի մասին տեղեկատվություն երրորդ անձանցից:

Ռեսպոնդենտի Անձնական տվյալների մշակումը կատարվում է հետևյալ նպատակներով.

¾               Հարցումների անցկացման ու Հարցումներում Ռեսպոնդենտի մասնակցության կազմակերպման համար;

¾               Կայքի Ծառայությունների անձնավորման համար (Կայքի Ծառայությունների՝ կոնկրետ Ռեսպոնդենտին հարմարեցված կարգավորումը), որպեսզի Օպերատորը կարողանա առավել լավ կողմնորոշել Ռեսպոնդենտին՝ կոնկրետ Հարցումների ուղղությամբ;

¾               Գործընկերոջ խթանողական՝ այդ թվում նաև բոնուսային, խրախուսական վճարումների ծրագրերին  Ռեսպոնդենտի մասնակցության ապահովման համար;

¾               Ռեսպոնդենտի հետ կապի, այդ թվում նաև Կայքի Ծառայությունների օգտագործմանը վերաբերող ծանուցումների, հարցումների ու տեղեկատվության ուղարկման ճանապարհով, ինչպես նաև՝ Ռեսպոնդենտի հարցումների ու դիմումների մշակման համար;

¾           Կայքի Ծառայությունների որակի բարելավման, դրանց կիրառման հարմարավետության, Կայքի Ծառայությունների լրացուցիչ գործառնական հնարավորությունների մշակման, կողմնակի տեղեկատվական համակարգերի թեստավորման կամ փորձարկման համար;

¾               Ռեսպոնդենտի տրամադրած տեղեկատվության ստուգման համար;

¾               Օպերատորի վեբ-կայքերն այցելության վիճակագրությունը կազմելու համար;

¾               Օգտատիրոջ համաձայնագրի խախտումների բացահայտման ու կանխարգելման համար;

¾               երրորդ անձանց իրավունքների խախտման կամ ենթադրյալ խարդախությունը հետաքննելու համար;

¾               գործող օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարման՝ ներառյալ պետական ​​մարմինների կամ այլ լիազորված անձանց լիազորված հարցումներին պատշաճ կերպով պատասխանելու համար;

¾               Օպերատորի բիզնեսը երրորդ անձին վաճառելու, փոխանակման կամ փոխանցման հետ կապված:

Նշված գործողությունները կատարվում են ավտոմատիզացիայի միջոցների կիրառմամբ:

Վերոգրյալ նպատակների իրագործման համար Ռեսպոնդենտը նաև տալիս է իր համաձայնությունը՝ Օպերատորի կողմից իր Անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելու՝ այդ թվում նաև Օպերատորի անունից Անձնական տվյալները մշակողներին, եթե փոխանցված Անձնական տվյալների գաղտնիության ապահովման վերաբերյալ կնքված համաձայնագիր կա Օպերատորի և նման երրորդ անձանց միջև: 

Սույն համաձայնությունը տրվում է Ռեսպոնդենտի անձնական տվյալների մշակման վավերականության ժամկետով:

Սույն համաձայնությունը կարող է ետ կանչվել Ռեսպոնդենտի կողմից Օգտահաշիվը հեռացնելու միջոցով: Օպերատորը դադարեցում է Անձնական տվյալների մշակումը՝ բացառությամբ այն տվյալների, որոնք անհրաժեշտ են Կիրառելի օրենսդրության համաձայն մշակման համար, Ռեսպոնդենտի կողմից Օգտահաշիվը հեռացնելուց հետո 30 օրը չգերազանցող ժամկետում:

Սույն Համաձայնության մեջ օգտագործվող հասկացությունները Ինտերնետում Ադմինիստրատորի կողմից հրապարակված ու Ռեսպոնդենտի կողմից ընդունված՝ Օգտատիրոջ համաձայնագրում {terms_link} և դրա հավելվածներում {supplement_to_user_agreement_link} սահմանված ու Օպերատորի կողմից Ինտերնետում հրապարակված և Ռեսպոնդենտի կողմից ընդունված նշանակությունն ունեն: